ԱԻՆ–ը զգուշացնում է` Երևան-Սևան ավտոճանապարհին առկա է մերկասառույց

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Լույս չի լինի Երևանի և 6 մարզի որոշ հասցեներում

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Սարավան–Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է։ Սարավան–Զանգեր կոչվող հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

 Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Հայաստանում եղանակը 4-6 աստիճանով կտաքանա

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։