«Ռոսսելխոզնադզորը» վերացնում է լոլիկի ներկրման սահմանափակումները ՀՀ–ի 13 ընկերության համար

Որոշումն ընդունվել է Հայաստանի ջերմոցային տնտեսությունների կարանտինային բուսասանիտարական մոնիթորինգի արդյունքների հիման վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. «Ռոսսելխոզնադզորը» փետրվարի 5-ից Հայաստանի 13 ընկերությունների համար վերացնում է Ռուսաստանի Դաշնության տարածք լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հայկական բաստուրման ռուսական շուկա մտցնելը խնդիր է. ինչպե՞ս համոզել Ռոսսելխոզնադզորին

««Ռոսսելխոզնադզորը» 2021 թվականի փետրվարի 5- ից չեղարկում է լոլիկի և պղպեղի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 13 ձեռնարկությունների համար, որտեղ մոզաիկա պեպինո (Pepino mosaic virus) վիրուսին բնորոշ նշաններ չեն հայտնաբերվել», - ասված է հաղորդագրության մեջ:

Որոշումն ընդունվել է լոլիկ և պղպեղ արտադրող Հայաստանի ջերմոցային տնտեսությունների կարանտինային բուսասանիտարական մոնիթորինգի արդյունքների հիման վրա։

Համապատասխան տեղեկատվությունը ռուսական գերատեսչությանը տրամադրել է հայկական կողմը։

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» 2020 թվականի դեկտեմբերի 14-ից արգելել էր լոլիկի և պղպեղի ներկրումը Արմավիրի մարզից՝ արտադրանքի մեջ մոզաիկա պեպինո վիրուսի հայտնաբերման պատճառով: