ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Երեկ 40-ամյա մի քաղաքացի փորձել է նետվել Երևանի Կիևյան կամրջից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ինքնասպանության փորձի մասին ահազանգը ստացել է փետրվարի 3-ին` ժամը 21։08-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Ինքնասպանություն Երևանում. կամրջի վրա գիրք է հայտնաբերվել
Քաղաքացու (Ռ․ Ս․, ծնված 1981 թ․) ինքնասպանության փորձը կանխվել է ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանի կողմից․ Ռ․Ս․-ն տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից. ինքնասպանության փորձը կանխել է ԱԺ պատգամավորը
© Sputnik / Stringer