Ջրհեղեղ Գերմանիայում. նավագնացությունը կաթվածահար է, բայց կա մեկ «բայց». վառ լուսանկարներ

Sputnik

Շարունակվող անձրևներն ու ձնհալը հանգեցրել են նրան, որ Ռեյնն ու Մոզելը դուրս են եկել ափերից։ Ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Գետերի որոշ հատվածներում պաշտպանական պատնեշների կառուցման պատճառով դադարեցվել է նավարկությունը։ Ընդհանուր առմամբ, Քյոլնի շրջանում նավարկությունը Ռեյն գետում դադարեցվել է, քանի որ ջրի մակարդակը դեռևս չի հասել այն վիճակի, որ նավերը կարողանան անվտանգ անցնել կամուրջների տակով:

Դիմակներ, բայց բոլորովին ուրիշ. ինչ տեսք ունի Վենետիկն առանց ավանդական դիմակահանդեսի

Հարյուրավոր բնակավայրեր ջրի տակ են անցել: Հարավային մի շարք շրջաններում ստիպված են եղել տարհանել տեղի բնակիչներին։  բնակիչներին օրական մի քանի անգամ տարհանում են հրդեհային անվտանգության նավակները։

Ջրհեղեղը հասել է նաև հարևան Լյուքսեմբուրգ։ Երկրի արևելքում Մոզել գետի մակարդակը բարձրացել է վեց ու կես մետր։ Իշխանությունների հաղորդմամբ՝ մեծ ջուրը կսկսի նահանջել առաջիկա օրերին։

Անձրևները շարունակվում են, իսկ դա նշանակում է, որ Գերմանիայում հնարավոր են նոր հեղեղումներ. հանգստյան օրերին իրավիճակի բարելավում չի սպասվում։ Հնարավոր ջրհեղեղի մասին նախազգուշացում է հայտարարվել նաև Գերմանիայի հարավի որոշ շրջաններում։

Բացառիկ գտածո․ Սիրիայի ափերի մոտ հին նավահանգստի մնացորդներ են հայտնաբերվել

Նշենք, որ Գերմանիայի տարածաշրջանային և տեղական իշխանությունները դեռևս մինչև ջրհեղեղն էին ակտիվորեն ձեռնարկել  անհրաժեշտ միջոցներ, որոնք նախատեսված են ջրհեղեղներից պաշտպանվելու համար: Օրինակ, Կոբլենցա քաղաքում, որը գտնվում է Մոզելի ու Ռեյնի միացման կետում, անմիջապես մոնտաժել են այնպիսի շարժական մոդուլներ, որոնց օգնությամբ մեծանում է պաշտպանական կառույցների բարձրությունը:

Ձյան փաթիլների պարն ու մարդկանց գոհ և դժգոհ դեմքերը. մայրաքաղաքի ճերմակ լուսանկարները

1 / 10
Երկաթգիծը Գերմանիայի հեղեղված տեղանքի շրջանում
2 / 10
Ճայ` Քյոլնի ցուցանակներից մեկի վրա
3 / 10
Տղամարդը` Քյոլնում
4 / 10
Ջրի տակ անցած մանկական հրապարակ Գերմանիայում
5 / 10
Ջրի տակ անցած տներ Գերմանիայում
6 / 10
Մարդիկ Քյոլնի գետափնյա շրջանում
7 / 10
Գնացքն անցնում է հեղեղված երկաթուղային ճանապարհով
8 / 10
Կարապը ջրի տակ անցած մանկական հրապարակում. Գերմանիա
9 / 10
Ռեստորան ջրի մեջ. Գերմանիա
10 / 10
Ամպամած երկինքն ու Ռեյն գետը. Գերմանիա, Քյոլն