Եվս 3 ադրբեջանցիներ են պայթել ականի վրա Աղդամում. մեկը մահացել է

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Այսօր ևս Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում ականի վրա ադրբեջանցիներ են պայթել։

Ֆիզուլիում 3 ադրբեջանցի պայթել են ականի վրա. նրանցից մեկը մահացել է

Կովկասյան բյուրոն, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, Telegram-ի ալիքում հաղորդում է, որ այս անգամ դեպքը տեղի է ունեցել Աղդամի շրջանում` փետրվարի 4-ի ցերեկը։ Պայթյունի հետևանքով Ադրբեջանի ԶՈւ ծառայող Զեյնալով Գուբադ Իսլամ օղլին մահացել է։

Ադրբեջանական բանակի ևս երկու զինծառայողներ ՝ Բաբաև Նեմաթ Նովրուզ օղլին և Մալիքմամեդով Բալագարդաշ Մուբարիզ օղլին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Նրանք հոսպիտալացվել են։ Հաղորդվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ադրբեջանի տիրապետության տակ անցած արցախյան տարածքում բուլդոզերավար է պայթել ականի վրա

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 3-ին էլ երեք ադրբեջանցիներ պայթել էին ականի վրա Ֆիզուլիում (Վարանդա)։ Նրանցից մեկը մահացել էր։