Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ`իշխանությունների նկատառումն առ այն, որ լրատվամիջոցները հաճախ օգտագործելով անանուն աղբյուրներ` վարկաբեկում են իրենց, ամենևին չի նշանակում, որ իշխանությունները պետք է նման քայլ անեն և սահմանափակեն խոսքի ազատությունը։
«Մենք կտրականապես համարում ենք, որ այս օրինագիծն ընդունելի չէ և պետք է առհասարակ շրջանառությունից հանվի, որովհետև այստեղ հոնքն ուղղելու փոխարեն աչքն են հանում։ Այո, մենք գիտենք, որ կա խնդիր, ինչը հասնում է շատ լուրջ մասշտաբների, և դա նորմալ չէ, բայց դրա հետ մեկտեղ այսպիսի արգելքներ դնելով և վարչական պատասխանատվություն նախատեսելով արգելքին չենթարկվելու դեպքում, դա ուղղակի սպառնալիք է խոսքի ազատությանը։ Ի վերջո բոլորս գիտենք, որ առանց անանուն աղբյուրների գրեթե անհնար է իրականացնել, օրինակ, հետաքննական լրագրություն, և շատ դեպքերում կան մարդին, ովքեր հանրային կարևոր նշանակության տեղեկատվությունը հայտնում են լրատվամիջոցին մեկ պայմանով, որպեսզի իրենց անունը չհրապարակվի»,– նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։
Մելիքյանի գնահատմամբ` նախատեսվող արգելքը փաստորեն ուղղված է լրագրողական գործունեության և լրագրողական աղբյուրների դեմ, այսինքն` չարաշահումների դեմն առնելուն զուգահեռ իշխանությունը պատնեշ է դնում որակյալ լրագրության առջև, ինչը որևէ զարգացած եվրոպական երկիր չի հասկանա և չի ընդունի։
Sputnik Էստոնիայի նախկին լրագրողները սեփական անկախ կայքն են ստեղծել
Մելիքյանի տեղեկացմամբ`Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պատրաստվում է օրինագիծը թարգմանել և ուղարկել Եվրոպայի Խորհրդի գործընկերներին, որպեսզի նրանք փորձագիտական եզրակացություն տրամադրեն։