Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին. նրանք մինչ այդ թռուցիկներ տարածեցին

Մինչ ոստիկանները ցուցարարներին բերման են ենթարկում, նրանք ի պատասխան վանկարկում են «ամոթ»։
Sputnik

Ոստիկանությունը ուժ կիրառելով բերման է ենթարկում ցուցարարների, որոնք բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ։ Նրանք մինչ այդ թռուցիկներ շաղ տվեցին տարածքում։

«2018-ին ժողովուրդը խորհրդարան է բերել մի խումբ, որի համար կարևոր չէ՝ Արցախն ում հողն է»

Մինչ ոստիկանները ցուցարարներին բերման են ենթարկում, նրանք ի պատասխան վանկարկում են «ամոթ»։

Նշենք, որ Հայրենիքի փրկության շարժումը բողոքի ակցիա է անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ հավաքվել են տասնյակ քաղաքացիներ՝ պահանջել կառավարության ու վարչապետի հրաժարականը:

Զուգահեռ ժամը 11-ին ԱԺ-ում արտահերթ նիստն է մեկնարկել, ցուցարարները փորձում են խոչընդոտել ԱԺ պատգամավորների մուտքը խորհրդարան։

Այս պահին ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Ավելի ուշ ոստիկանությունից Sputnik Արմենիային տեղեկացրեցին, որ բերման է ենթարկվել 8 ցուցարար։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։