Թուրքիան ԱԹՍ–ների մշակման ոլորտում կընդլայնի Գերմանիայի հետ համագործակցությունը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ Անկարան տարբեր զինատեսակների մատակարարման հարցում սերտորեն համագործակցում է Գերմանիայի ընկերությունների հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Անկարան մտադիր է ընդլայնել համագործակցությունը Բեռլինի հետ ԱԹՍ-ների մշակման ոլորտում: Տեղեկությունը հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Նշվում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը փետրվարի 2-ին Բեռլինում համագործակցության հարցեր է քննարկել գերմանացի գործընկեր Անեգրետ Քրամփ-Քարենբաուերի հետ։

Մեծ Բրիտանիան ավիակիր չի վաճառի Թուրքիային, բրիտանացիները մերժել են թուրքերի խնդրանքը. ԶԼՄ

Աքարը հիշեցրել է, որ Թուրքիան սերտորեն համագործակցում է գերմանական ընկերությունների հետ պաշտպանական նշանակության տարբեր զինատեսակների, սարքավորումների ու տեխնիկայի մատակարարման հարցում:

Նրա խոսքով՝ երկու երկրները ծրագրում են ընդլայնել փոխգործակցությունը անօդաչու թռչող սարքերի մշակման ուղղությամբ: Նախարարը հիշեցրել է ԱԹՍ–ների արտադրության ոլորտում Թուրքիայի հաջողությունները։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան Գերմանիային համարում է բարեկամական երկիր, արժեքավոր դաշնակից և գործընկեր:

Հիշեցնենք, որ արցախյան վերջին պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժը թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր էր կիրառում։ Այդ ընթացքում արտասահմանյան որոշ ընկերություններ դադարեցրին թուրքական անօդաչուների համար բաղադրիչների արտահանումը Անկարա։

Էլի վատ չէ. հայ գիտնականներն ԱԹՍ–ից «չվախեցող» ներկ են ստեղծել