Թուրքիայում բողոքի ակցիաներ են. ուսանողական ցույցերը` լուսանկարներով

Sputnik

Ստամբուլում ուսանողների զանգվածային բողոքի ակցիանների ընթացքում մոտ 160 մարդ է ձերբակալվել։ Երիտասարդության վրդովմունքի առիթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Բոսֆորի համալսարանի նոր ռեկտորի նշանակումն է։ Նա 2015-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից առաջադրված տնտեսագետ Մելիհ Բուլուն է։

Արդեն երկրորդ դեպքն է, երբ Էրդողանը համալսարանի ռեկտոր է նշանակում իր թիմակցին։ Մինչև 2016-ի հուլիսը թուրքական բուհերի ռեկտորներն ընտրվում էին քվեարկության միջոցով, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում:

Բողոքի ակցիայի ընթացքում ուսանողները նույնիսկ պատ են կազմել ռեկտորի աշխատասենյակի մոտ։ Նրանք կտրականապես հրաժարվում են դադարեցնել հանրահավաքները, որոնք խիստ խաղաղ բնույթ են կրում։ Որոշ տվյալներով ՝ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։

Նշենք, որ ցուցարարները պահանջում են ոչ միայն նոր ռեկտորի հրաժարականը, այլ նաև ավելի վաղ ձերբակալված չորս ուսանողների ազատ արձակումը:

1 / 10
Թուրք ոստիկանները ձերբակալում են բողոքի ակցիային մասնակցող աղջկան
2 / 10
Ցուցարարները փախչում են արցունքաբեր գազի կիրառությունից հետո. Ստամբուլ
3 / 10
Քաղաքացիական հագուստով ոստիկանը քաշում է Թուրքիայի խորհրդարանի անդամ Ահմեդ Սիկի բաճկոնից
4 / 10
Թուրքիայի ոստիկանությունը ցրում է Ստամբուլի հանրահավաքը
5 / 10
Բողոքի ակցիաներ Ստամբուլում
6 / 10
Բողոքի ակցիաներ Ստամբուլում
7 / 10
Բողոքի ակցիաներ Թուրքիայում
8 / 10
Բողոքի ակցիաներ Ստամբուլում
9 / 10
Ոստիկանները` Ստամբուլում ընթացող բողոքի ակցիաններին
10 / 10
Ցուցարարները և ոստիկանները Բոսֆորի համալսարանի մոտ. Ստամբուլ