Մոսկվա–Երևան ուղղությամբ շաբաթական 4 չվերթ կիրականացվի

Ռուսաստանը փետրվարի 15-ից վերսկսում է Հայաստանի հետ օդային հաղորդակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը փաստաթղթեր է ստորագրել մի շարք երկրների հետ երկաթուղային և օդային հաղորդակցության վերականգնման մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` որոշվել է 2021 թվականի փետրվարի 15-ից վերսկսել Հայաստանի հետ միջազգային օդային հաղորդակցությունը (Մոսկվա-Երևան, շաբաթական չորս չվերթ)։

Հիշեցնենք` մինչև մարտի 1-ը գործելու է փորձնական ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։

«Սպուտնիկ V»–ի շուրջ դեռ բանակցում ենք. ինչո՞ւ է Հայաստանը այլ պատվաստանյութ ընտրել

Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19–ի» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ  Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։

Քաղաքացիները պետք է ներբեռնեն բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված, ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնել Covid-19 թեստ։ Թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։

Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։

ՀՀ քաղաքացիները ո՞ր դեպքում կարող են մուտք գործել Վրաստան. ԱԳՆ–ն պարզաբանում է տարածել