Առաջիկա օրերին ձյուն չի գա. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են եղանակի կանխատեսումները հանրապետության տարածքում առաջիկա օրերի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում փետրվարի 3-4-ին, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Իշխան Սաղաթելյանը գիտի` երբ հնարավոր կլինի վերադարձնել Շուշին ու Հադրութը

Տեղեկացվում է, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վրկ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա օրերին ձյուն չի գա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում փետրվարի 3-4-ին, 5-ի գիշերը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ձնախառն անձրև։

Հայաստանի, Ֆրանսիայի Լիոն քաղաքի ու Արցախի հիվանդանոցների միջև ուղիղ կապ կհաստատվի

Մայրաքաղաքում փետրվարի 3–ի գիշերը կգրանցվի 2-4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի +8...+10 աստիճան։