78 մլն դրամ «Իմ քայլին», 5 մլն` ՀՀԿ–ին. կառավարությունը փող կտա 5 քաղաքական ուժի

Կառավարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` որոշումը նախատեսվում է ընդունել առանց զեկուցման ու քննարկման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է վարչապետի աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցներից 103 մլն դրամը տրամադրել Հայաստանի խորհրդարանական 3 և արտախորհրդարանական 2 քաղաքական ուժերին։

Քոչարյանը Մանուկյանի փոխարե՞ն. փորձագետներն ընդդիմության ձևաչափի փոփոխում են կանխատեսում

Կառավարության որոշման նախագիծը ներկայացված է գործադիրի վաղվա` փետրվարի 4-ի նիստի օրակարգում։

Դրանից պարզ է դառնում, որ իշխող «Իմ քայլը» դաշինքը կստանա առյուծի բաժինը` 78 006 300 դրամ, խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները` ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն, կստանան համապատասխանաբար 9 150 700 և 7 056 700 դրամ։

Իսկ արտախորհրդարանական ընդդիմությունից գումար կստանան միայն ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն. առաջինը` 5 208 500 դրամ, երկրորդը` 4 303 400։

Կառավարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` որոշումը նախատեսվում է ընդունել առանց զեկուցման ու քննարկման։

Պետությունը հրաժարվում է «Արաբկիր» ԲԿ–ի իր բաժնեմասից. սեփականատերերը փաստի առաջ կկանգնեն

Նշենք, որ այս հատկացումները նախատեսված են ՀՀ պետական բյուջեով ու իրականացվում են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով, որով նախատեսվում է պետական աջակցություն ցույց տալ ՀՀ ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին։

2018թ–ի խորհրդարանական ընտրություններում 3 տոկոսի շեմը հաղթահարել են վերոհիշյալ 5 քաղաքական ուժերը։

«Ես ձեզ ցույց կտամ մի բան...». հայ գործարարները շարունակում են Թուրքիայից ապրանք ներկրել