Ողբերգական դեպք «Նաիրիտում»․ տղամարդը 3-րդ հարկից ընկել է ու տեղում մահացել

Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացած տղամարդու ինքնությունը։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. «Նաիրիտ» գործարանի տարածքում տղամարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` փետրվարի 1-ին։

Անհետ կորած 15-ամյա տղան հայտնաբերվել է ծառից կախված. հարուցվել է քրեական գործ

Ոստիկանության Շենգավիթի բաժինը ժամը 11։00-ի սահմանում Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը «կենսաբանական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Սյունիքում մեկ օրվա ընթացքում 2–րդ մեքենան է գլորվել ձորը, վարորդը տեղում մահացել է

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արթուր Մամոյանն է, որը նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմանում, «Նաիրիտ» գործարանում աշխատելիս, 3-րդ հարկից ընկել է և տեղում մահացել։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ` նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Արարատի մարզի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվել