ՔԿՀ–ներում կորոնավիրուսից մահացության ոչ մի դեպք չի արձանագրվել. նախարար

Քրեակատարողական հիմնարկներում պահվող 1971 անձից ընդամենը 39-ի (1.98 %) մոտ է հաստատվել վարակի առկայությունը, և բոլորն ապաքինվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսից մահացության ոչ մի դեպք չի արձանագրվել։ Տեղեկությունը հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում։

Քրեակատարողական հիմնարկներում մահերի թիվը 4 անգամ նվազել է. Բադասյան

«COVID-19-ի կանխարգելման և ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքը երաշխավորելու նպատակով արդարադատության նախարարությունը գործընկեր կառույցների հետ ձեռնարկել է համալիր միջոցառումներ։ Դրանց իրականացման և դրանց նկատմամբ հետևողական աշխատանքի արդյունքում է, որ ՔԿՀ-ներում վարակվածության նվազ ցուցանիշ ունենք` փետրվարի 2-ի դրությամբ ՔԿՀ-ներում պահվող 1971 անձից ընդամենը 39-ի (1.98 %) մոտ է հաստատվել վարակի առկայությունը, բոլորն ապաքինվել են։ Եվ որ ամենակարևորն է, COVID-19-ի հիմքով մահացության ոչ մի դեպք չի արձանագրվել», – գրել է Բադասյանը։

Նա նշել է նաև, որ COVID 19-ի վարակման դեպքերին արագ արձագանքելու համար «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն առանձնացվել է որպես կարանտինային գոտի, ինչպես նաև ՔԿՀ-ներում առանձնացվել են առնվազն մեկական խցեր կորոնավիրուսով վարակվածների համար, երկարաձգվել է կարանտինային բաժանմունքում պահելու օրերի թիվը։

Կանխվել է տոլմայի մեջ թաքցրած թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին

Այս ամենի շնորհիվ արդարադատության նախարարությունը հանդես կգա ազատությունից զրկված անձանց  կարճատև և երկարատև տեսակցությունները թույլատրելու նախաձեռնությամբ։