Փաշինյանը փոխում է դիվանագետներին, հաջորդը Ռուսաստանի դեսպանն է. «Փաստ»

Թերթը գրում է, որ ՀՀ Փաշինյանը հստակ որոշել է փոխել ՌԴ-ում դեսպանին և նշանակել բացառապես քաղաքական անձի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. «Փաստ» թերթի տեղեկություններով` Հայաստանի դեսպանների քաղաքական նշանակումները չեն սահմանափակվելու Լիլիթ Մակունցով (ԱՄՆ) և Վլադիմիր Կարապետյանով (Ուկրաինա):

Հայաստանը նոր դեսպան կունենա Մեքսիկայում. Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը

«Ճիշտ է, հատկապես Մակունցի հետ կապված կտրուկ դեմ են արտահայտվել թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական շրջանակները, թե՛ ԱՄՆ լոբբիստական հիմնական կառույցները, և դեռևս պարզ չէ, թե ինչ վերջնարդյունք կունենա այս հարցը, սակայն Փաշինյանը մտադիր է շարունակել «գրպանային» քաղաքական նշանակումները: Մասնավորաբար, նա հաջորդ նման նշանակումը կանի Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի պաշտոնում»,– գրում է թերթը:

Պարբերականի աղբյուրները դեռևս չեն որոշակիացնում, թե ով է նշանակվելու Մոսկվայում, սակայն պնդում են, որ Փաշինյանը հստակ որոշում ունի ՌԴ-ում փոխել դեսպանին և նշանակել բացառապես քաղաքական անձի:

Ըստ թերթի` թեկնածուի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին:

Հիշեցնենք, որ ՌԴ–ում Հայաստանի դեսպանը Վարդան Տողանյանն է։

Նշենք, որ օրեր առաջ Լիլիթ Մակունցը հաստատեց ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունը, որ իրեն ԱՄՆ–ում դեսպան նշանակելու հարցն օրակարգում կա։