Ֆիզուլիում 3 ադրբեջանցի պայթել են ականի վրա. նրանցից մեկը մահացել է

Ականի վրա պայթած 2 ադրբեջանցիները վնասվածքներ են ստացել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մեկում` Վարանդայում (Ֆիզուլի) 3 բնակիչ պայթել են ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նրանցից մեկը զոհվել է, մյուսները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ջաբրայիլում ականի վրա ևս մեկ ադրբեջանցի է պայթել. վնասվածքները ծանր են

Հիշեցնենք` հունվարի 29–ին հերթական ադրբեջանցին էր պայթել ականի վրա Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածներում։ Նրա ոտքն ամպուտացրել էին
Հունվարի 21–ին զինծառայող Ռաշադ Ջավադովն էր Ֆիզուլու շրջանում պայթել ականի վրա։ Ավելի վաղ ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել էր 41-ամյա Ալիյար Օջագվերդիևը, Կուբաթլուում ականի պայթյունի արդյունքում մահացել էր մայոր Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։

Հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի էր պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ 2020–ի դեկտեմբերի 14-ին Աղդամում ականի պայթյունից մեկ ադրբեջանցի էր մահացել, ևս երկուսը վիրավորվել էին։