Sputnik Էստոնիայի նախկին լրագրողները սեփական անկախ կայքն են ստեղծել

Էստոնիայի իշխանությունները նրանց սպառնում էին քրեական հետապնդմամբ՝ «Ռոսիա Սեգոդնյա» մեդիահոլդինգի հետ համագործակցության համար։ Այսօր նրանք նոր կայք են գործարկել, որն անկախ է, կապ չունի «Ռոսիա Սեգոդնյայի» հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Էստոնիայում սկսել է գործել Sputnik Meedia նոր անկախ լրատվական կայքը, դրա լրագրողական կոլեկտիվի կորիզը կազմել են Sputnik Էստոնիայի խմբագրության նախկին աշխատակիցները, որը դադարեցրել էր աշխատանքը 2020 թ․-ի հունվարի 1-ին՝ երկրի իշխանությունների ճնշման ներքո, հայտնել է նոր ռեսուրսի ղեկավար, Sputnik Էստոնիայի նախկին գլխավոր խմբագիր Ելենա Չերիշևան:

Հանցավոր լռություն. Չերիշևան` Sputnik Էստոնիայի հարցում Եվրոպայի դիրքորոշման մասին

«Մեկ տարի անցկացնելով առանց Sputnik-ում աշխատանքի, առանց այն գործի, որին 4 տարի էինք նվիրել, մենք որոշեցինք, որ վերադառնալու ժամանակն է։ Sputnik Meedia-ն հավատարիմ կմնա այն վեկտորին, որով աշխատում և զարգանում էր Sputnik Էստոնիան՝ կզբաղեցնի այլընտրանքային լրատվական կոնտենտ մատակարարողի տեղը։

Մենք կշարունակենք հանդես գալ Էստոնիայի և Ռուսաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների օգտին` ընդդեմ արևելյան հարևանի դեմոնիզացիայի։ Մենք մտադիր ենք ամուր պաշտպանել պատմական ճշմարտությունը, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի համատեքստում։ Մենք պայքար ենք մղելու ֆեյքերի դեմ՝ հղում անելով փաստերին»,-նշել է նա Facebook-ի իր էջում։

Sputnik Meedia-ն «Ռոսսիա Սեգոդնյա» մեդիահոլդինգի մեջ չի մտնում և որևէ պայմանագրային հարաբերությամբ նրա հետ կապված չէ։ Դրա ֆինանսավորումն իրականացվում է անկախ աղբյուրներից։

«Այլակարծության դեմ պայքարի վառ օրինակ». Չերիշևան` Sputnik Էստոնիայի հետ կատարվածի մասին

Sputnik Էստոնիան փակվել է Եվրամիության կողմից անձամբ «Ռոսիա սեգոդնյայի» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի դեմ սահմանված պատժամիջոցներն ամբողջ մեդիահոլդինգի վրա տարածելու սպառնալիքի պատճառով:

«Փառք Աստծու, բռնաճնշված լրագրողները արիություն ցուցաբերելով` ներդրող են գտել Էստոնիայում աշխատանքը շարունակելու համար։ Մենք հիանալի հասկանում ենք, որ պաշտոնական Տալլինը կարող է ամենաչնչին պատճառաբանությամբ Sputnik Meedia-ի թիմին մեղադրել մեզ հետ փոխգործակցության համար, ուստի բացառել ենք նոր կայքի հետ ցանկացած փոխհարաբերություն։ Միաժամանակ ուշադրությամբ և համակրանքով կհետևենք նոր ԶԼՄ-ի աշխատանքին»,-ասել է Կիսելյովը։

Բալթիական երկրների իշխանությունները բազմիցս արգելքներ են ստեղծել ռուսական ԶԼՄ-ների աշխատանքի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է այդ պետությունների համակարգված գծի ակնհայտ նշանների մասին։ Բալթյան երկրներում ԶԼՄ-ների ճնշումների դեպքերը, նշում էին ՌԴ արտգործնախարարությունում, «ակնառու կերպով ցույց են տալիս, թե գործնականում ինչ արժեն Վիլնյուսի, Ռիգայի և Տալլինի՝ ժողովրդավարության ու խոսքի ազատության սկզբունքներին նվիրված լինելու մասին դեմագոգիկ հայտարարությունները»։

Էստոնիայի իշխանությունների կողմից ճնշման են ենթարկվել նաև Sputnik Էստոնիայի լրագրողները, որոնք ուղղակի սպառնալիքներ էին ստացել, որ եթե մինչև 2020 թ․-ի հունվարի 1-ը չդադարեցնեն աշխատանքային հարաբերությունները գլխադասային կազմակերպության հետ, իրենց դեմ քրեական գործեր կհարուցվեն:

Մոսկվան «համալիր ու հետաքրքիր» պատասխան կտա Sputnik Էստոնիայի վրա ճնշմանը. Զախարովա