Երևանում շների խումբը հարձակվել է երեխայի վրա. տեսանյութ

Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի քանի շներ հարձակվում 7-8 տարեկան աղջնակի վրա։
Sputnik

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում շների խումբը հարձակվել է երեխայի վրա։ Այս մասին Facebook–ի իր էջում ահազանգել է օգտատեր Մարինա Առուշանյանը և տեսանյութ հրապարակել։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի քանի շներ հարձակվում 7-8 տարեկան աղջնակի վրա։

«Այս հարցը ե՞րբ է լուծվելու, թե ինչպես մնացած բոլոր դեպքերում՝ անտերություն է»,– գրել է օգտատերը։