Մեր հարևաններն ամեն օր խեղաթյուրում են քարտեզները. ինչ է առաջարկում Հակոբ Արշակյանը

Նախարարի խոսքով` Հայաստանը գտնվում է բավական ագրեսիվ միջավայրում, երբ մեր հարևաններն ամեն օր խեղաթյուրում են պատմական ու մշակութային լեզվագիտական փաստերը։ Ընդ որում, դա անում են կազմակերպված , ինստիտուցիոնալ` միջազգային հանրությանը ներառելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Հայաստանը գտնվում է բավական ագրեսիվ միջավայրում, երբ մեր հարևաններն ամեն օր խեղաթյուրում են քարտեզները, պատմական ու մշակութային լեզվագիտական փաստերը։ Ընդ որում, դա անում են կազմակերպված , իստիտուցիոնալ` միջազգային հանրությանը ներառելով։ Այս կարծիքն այսօր ԱԺ–ի «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Հրաշքների սպասել պետք չէ. ԿԳՄՍ նախարարը` գիտության համեստ ֆինանսավորման մասին

Այս ամենի ծանր հետևանքներից խուսափելու համար նշված գիտական ուղղություններով, նախարարի համոզմամբ, կարիք կա լայնածավալ աշխատանք կատարելու։ Նրա խոսքով` աշխարհի ամենահարուստ ընկերություններն այսօր այլևս նավթագազային ընկերությունները չեն, այլ տիեզերք արբանյակներ ուղարկող, գիտությամբ, ֆիզիկայով ու աստղաֆիզիկայով զբաղվող, ինչպես նաև` մարդկանց սոցիալական շփումների տեխնոլոգիաներ տրամադրող ընկերությունները։

«Աշխարհում նավթագազային ու ֆինանսական առաջընթացին եկել է փոխարինելու գիտատեխնիկական և բարձրտեխնոլոգիական առաջընթացի ժամանակաշրջանը։ Տարբեր գնահատականներով`21-րդ դարում գիտատեխնիկական առաջընթացը 1000 անգամ գերազանցում է 20-րդ դարում աշխարհում տեղի ունեցած գիտատեխնիկական ամբողջ առաջընթացին»,– ասաց Արշակյանը` հավելելով, որ այս փոփոխությունները հանգեցնում են նաև անվտանգության համակարգերի կտրուկ փոփոխությունների։ Իսկ դա չտեսնելն ու դրան չհետևելը, Արշակյանի դիտարկմամբ, կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։

Նման իրավիճակից խուսափելու համար նախարարն անհրաժեշտ է համարում առաջնահերթությունների վերանայումը։

«Հայաստանն աշխարհի այն ոչ բազմաթիվ երկրներից է, որն ունի Գիտությունների ազգային ակադեմիա։ Իմ կարծիքով` ակադեմիայի հիմնական գործառույթներից մեկը պետք է լինի ինստիտուցիոնալ, գիտական զարգացումը։ Տարբեր ուղղություններով` սկսած մաթեմատիկայից, ֆիզիկայից, աստղաֆիզիկայից, նյութագիտությունից, քիմիայից, կենսաքիմիայից, գիտական աշխատանքների կտրուկ և համակարգված աշխատանքի կարիք կա»,– ասաց Արշակյանը` անհրաժեշտ համարելով ԳԱԱ–ի կարողություններն ավելացնելը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ սահմանազատում չի եղել․ որ քարտեզի մասին է խոսում Ավինյանը

Խոսելով ռազմական արդյունաբերության մասին` Արշակյանն արձանագրեց, որ վերջին 2 տարում այս ոլորտի բյուջետային հատկացումները 2 անգամ ավելացել են։ Իսկ դրամաշնորհներն ու այլ ֆինանսական միջոցները հաշվելու դեպքում ոլորտի ֆինանսավորումը, նախարարի հաշվարկով, աճել է շուրջ 4 անգամ։

«Հատկապես` ռադիոինժեներության, ծրագրային, ալգորիթմական սարքաշինության ուղղություններով, ինչպես նաև ռադարների, կապի համակարգերի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, այլ ալգորիթմների ուղղություններով մենք իսկապես ունենք ուժեղ ներուժ, որն անհրաժեշտաբար օգտագործում ենք ռազմական արդյունաբերության ուղղությամբ»,– ասաց նա։

Վիճելի տարածքների, Սոթքի հետ կապված քարտեզները սկանավորել են և ուղարկել նախարարություններ

Արշակյանը հայտնեց, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև արհեստական բանականության կիրառման, կիբերանվտանգության ուղղություններով։

Եվ, այդուհանդերձ, հայ ինժեների ու գյուտարարի մտավոր ներուժը կասկածի տակ չդնելով հանդերձ` նախարարը խորհուրդ է տալիս հրաշքների չսպասել, քանի որ այդ սպասումների չիրականացումը հասարակության մեջ նաև հոգեբանական խնդիրներ է առաջացնում։