Հայաստանը գրանցել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը

Որոշումն ընդունվել է առողջապահության նախարարության հրահանգով՝ հիմնվելով Ռուսաստանում անցկացված կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի տվյալների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավանություն է տվել COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը։ Այդ մասին տեղեկացնում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը։

Արևմուտքը պատրաստ է կռիվ տալ պատվաստանյութի համար

Հավանություն տալու վերաբերյալ որոշումն ընդունվել է առողջապահության նախարարության հրահանգով՝ հիմնվելով Ռուսաստանում անցկացված կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի տվյալների վրա՝ առանց Հայաստանում լրացուցիչ հետազոտությունների։

Նշենք, որ «Սպուտնիկ V»-ն ավելի վաղ գրանցվել է Արգենտինայում, Բելառուսում, Վենեսուելայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում ու Արաբական Միացյալ Էմիրություններում։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 62–ով և դարձել 167088։