Ե՞րբ կիրականացվի պրոթեզավորման կարիք ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացը

Բազմամասնագիտական խմբերը կապ կհաստատեն պրոթեզի կարիք ունեցող անձանց հետ, կքննարկվեն նրանց գտնվելու վայր այցելելու օրերն ու ժամերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում վիրավորված և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը կիրականացվի փետրվարի 3-ից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։

System of a Down-ը դրամահավաք է իրականացնում Արցախում վիրավորված զինծառայողների համար

«Այն նպատակ ունի հատուկ ստեղծված գնահատման գործիքակազմի միջոցով ոչ միայն ստանալ ամբողջական և համապարփակ տեղեկատվություն` անձին անհրաժեշտ պրոթեզի տեսակի, դրա ֆունկցիոնալության մասին, այլև տրամադրել եզրակացություն՝ մասնագիտական վերականգնման, բնակարանի ու հարակից միջավայրի հարմարեցման և նրա անկախ կյանքի հմտությունների զարգացման համար անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պրոթեզավորման կարիք ունի պատերազմի 115 մասնակից. փոփոխություններ` պրոթեզավորման կարգում

Նշվում է, որ բազմամասնագիտական խմբերը կապ կհաստատեն պրոթեզի կարիք ունեցող անձանց հետ, կքննարկվեն նրանց գտնվելու վայր այցելելու օրերն ու ժամերը, կկազմակերպվի կարիքների գնահատման գործընթաց՝ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում փետրվարին պրոթեզարան կբացվի