Արցախում ռուս խաղաղապահների համար բլոկ-մոդուլային ավան է կառուցվել

Բլոկ-մոդուլային ավանների կառուցումը թույլ է տալիս կյանքի և կենցաղի հարմարավետ պայմաններ ստեղծել անձնակազմի համար և հրաժարվել սննդի, բաղնիք-լվացքատան դաշտային կետերից, պահեստներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. 60 տեղանոց ևս մեկ բլոկ-մոդուլային քաղաք է կառուցվել Արցախում ռուս խաղաղապահների համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուսաստանյան խաղաղապահների ջանքերով տուն է վերադարձել ընդհանուր առմամբ 55 հայ գերի

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների տեղակայման պայմանների բարելավման նպատակով Ռուսաստանի պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետների կողմից կարճ ժամկետում Ասկերանի Խաչմաչ բնակավայրում կառուցվել է հերթական 60 տեղանոց բլոկ-մոդուլային ավանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ սա խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար կառուցված արդեն չորրորդ նման ավանն է:

Բլոկ-մոդուլային ավանների կառուցումը թույլ է տալիս կյանքի և կենցաղի հարմարավետ պայմաններ ստեղծել անձնակազմի համար և հրաժարվել սննդի, բաղնիք-լվացքատան դաշտային կետերից, պահեստներից։

 Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք համալրված են կենսաապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ինքնավար ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, ջրահեռացում):

Բնակավայրերը համալրված են կահույքով, ինչպես նաև կենցաղային տեխնիկայով։

Կոսովոյում հայ խաղաղապահները նշել են Բանակի օրը

«Յուրաքանչյուր ավանի տարածքում առկա է արհեստական ծածկույթով մարզասրահ, բաղնիք, բժշկական կետ, չորանոց, հանդերձարան, ժամանցի սենյակ, գրասենյակ, ապրանքապահեստ, ճաշարան, ինչպես նաև մթերային պահեստ», - նշվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ: