Ձմռան վերջին ամսվա առաջին օրերն առանց տեղումների կանցնեն. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին ամենից տաք լինելու է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Ձմռան վերջին ամսվա առաջին օրերին օդի ջերմաստիճանը հանրապետությունում կբարձրանա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` ներկայացնելով Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալները։

Ձմռան վերջին ամսվա առաջին օրերն առանց տեղումների կանցնեն. եղանակի տեսություն

Փետրվարի 1-4-ը տեղումներ կդադարեն, եղանակն էլ աստիճանաբար 5-6 աստիճանով կտաքանա։ Օդի ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում։

Փետրվարի 2-4-ը Լոռիում ցերեկային ժամերին կգրանցվի +11....+16 աստիճան տաքություն, Տավուշում +12...+17, Սյունիքում և Արցախում՝ +13...+18:

Մայրաքաղաքում ևս փետրվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանն էլ մի քանի նիշով կբարձրանա. փետրվարի 3-5-ը ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +6...+8, գիշերային ժամերին կնվազի մինչև -1...+1:

Փետրվար 1-ին Երևանում սպասվում է ցերեկը՝  +3-ից +5, երեկոյան՝ 0-ից - 2 աստիճան։

Եթե ճանապարհին եք՝ վերադարձեք. Գորիս-Սիսիան ճանապարհին սպասվում է ձյունամրրիկի պոռթկում