Հայտնաբերվել է անհետ կորած 15-ամյա պատանու դին

Երեկ իրականացված որոնողական աշխատանքներն անարդյունք էին ավարտվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Փրկարարները Հրազդանի կիրճում ժամեր առաջ հայտնաբերել են անհետ կորած 15-ամյա Հրաչյա Ներսիսյանի դին։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

 

«Հունվարի 31-ին՝ 11։44-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են Հ․ Ն․-ի դի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ՝ հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտակայքում, երեխա է կորել․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Որոնողական աշխատանքները երեկ ավարտվել էին անարդյունք։