Դատարանը որոշեց՝ Իսրայել Հակոբկոխյանն ազատ կարձակվի

Ավելի վաղ դատարանի որոշմամբ ազատ էին արձակվել ձերբակալված չորս գործիչներ՝ Արագած Ախոյանը, Վահագն Չախալյանը, Արշակ Զաքարյանն ու Տիգրան Չոբանյանը։
Sputnik

ԵՐԵՎԱն, 31 հունվարի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ աշխարհահռչակ բռնցքամարտիկ, Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն ազատ արձակվեց։ Դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Բռնցքամարտի ֆեդերացիան կոչ է անում ազատ արձակել Հակոբկոխյանին

«Փաստաբաններ Գոռ Սաղոյանն ու Օնիկ Առաքելյանը հայտարարեցին, որ դատարանը կայացրել է Իսրայել Հակոբկոխյանին ազատ արձակելու որոշում»,- գրել է Մելիքյանն ու շնորավորել գործընկերներին հաղթանակի առթով։

Հիշեցնենք` դեկտեմբերի 28-ին մի քանի հարյուր քաղաքացիներ Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հետո կառավարության շենքի դիմաց բախումներ սկսվեցին շենքը պահպանող ոստիկանության աշխատակիցների ու քաղաքացիների միջև, երբ մի խումբ քաղաքացիներ փորձեցին մուտք գործել կառավարության շենք։

Դեպքի վայրից բերման ենթարկվեցին շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ, որոնք հետագայում ազատ արձակվեցին։ Իսկ հաջորդ օրը` հունվարի 29-ին, հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենքեր, շինություններ զավթելու փորձ» հոդվածով:

Քրեական գործի շրջանակներում ձերբակալվեցին հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, ԱԺ նախկին պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանը, ՊՆ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը, «Կամք» հասարակական կազմակերպության հիմնադիր Վահագն Չախալյանը:

Արագած Ախոյանին ու Արշակ Զաքարյանին դատարանն ազատ է արձակել

Նրանց շահերը պաշտպանելու համար ստեղծվել է փաստաբանական խումբ՝ փաստաբաններ Բենիկ Գալստյանի, Օնիկ Առաքելյանի, Կարինե Խաչատրյանի, Անժելիկա Հակոբյանի մասնակցությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են արցախյան պատերազմում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։