ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա տղային այսօր հայտնաբերել են Կիևյան կամրջի տակ՝ ծառից պարանով կախված վիճակում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ տաբատի գրպաններից հայտնաբերվել են տղայի անձնական իրերը: Որոշում է կայացվել` դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով։ Նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվում է նախաքննություն:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ հունվարի 29-ին՝ ժամը 21:30-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել՝ 2005թ. ծնված անչափահաս տղայի՝ Հրաչյա Ներսիսյանի անհետ կորելու մասին: ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2021թ. հունվարի 31-ին տղայի դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ կտորե պարանով ծառից կախված վիճակում:
Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի դին հայտնաբերվել է մեքենայում. մանրամասնե