System of a Down-ը դրամահավաք է իրականացնում Արցախում վիրավորված զինծառայողների համար

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախնական գնահատման` պրոթեզավորման կարիք ունի պատերազմի մասնակից շուրջ 115 անձ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. System of a Down ռոք խումբը թողարկել է Genocidal Humanoidz երգի տեսահոլովակը՝ Արցախին օգնությանն ուղղված դրամահավաք իրականացնելու նպատակով։ 

Ավելի վաղ խմբի ֆեյսբուքյան էջում նշվել էր, որ System of a Down-ը հունվարի 30-ին կազմակերպում է առցանց դրամահավաք ՝ աջակցելու Արցախի պատերազմում վիրավորված զինծառայողներին:

«2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարի հայտարարությունից հետո հակամարտության ընթացքում վիրավորված հերոսները շարունակում են պրոթեզավորման, առաջադեմ բուժման և բժշկական օգնության խիստ կարիք ունենալ: Մենք կազմակերպում ենք ուղիղ հեռարձակմամբ դրամահավաք միջոցառում, որպեսզի գումար հավաքենք ձեռքերը և ոտքերը կորցրած հարյուրավոր զինվորների վերականգնման և վերջույթների պրոթեզներով ապահովման համար:

Ֆինանսավորումը կօգնի նաև լազերային թերապիայի ներդրմանը` սպիտակ ֆոսֆորի քիմիական այրվածքները բուժելու, սպիները մեղմացնելու և ծանր ցավը նվազեցնելու համար: Ուղիղ հեռարձակումից ստացված բոլոր միջոցները կտրամադրվեն այս գործին»,-ասված է գրառման մեջ:

2 սպանված, 163 վիրավոր քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ-ը նոր տվյալներ է ներկայացրել

Հավելենք, որ ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախնական գնահատման` պրոթեզավորման կարիք ունի պատերազմի մասնակից շուրջ 115 անձ։