Փարիզում կրկին բողոքի ակցիա է. մարդկանց ուղղությամբ ծխագլաններ են նետում

Ֆրանսիայի մայրաքաղաքը նորից փոթորկվել է։ Իրավապահները բերման են ենթարկում ցուցարարներին։
Sputnik

Փարիզում այսօր ցույցեր են կազմակերպվել։ Բողոքի ակցիան անցկացվել է Հանրապետության հրապարակում։ Մարդիկ դեմ են «Գլոբալ անվտանգության մասին» օրինագծի մի շարք հոդվածներին։

Ծուխ, կրակ, կոտրված ցուցափեղկեր. Փարիզի բողոքի ակցիաները` լուսանկարներով

Հիշեցնենք` Ֆրանսիայում հանրահավաքները մեկնարկել էին դեռ անցյալ տարվա վերջին։ Մասնակիցները դեմ են օրինագծի 24-րդ հոդվածին, որի համաձայն` տուգանք կամ բանտարկություն է սպառնում նրանց, ովքեր կհրապարակեն ոստիկանների լուսանկարները, հասցեներն ու անունները։

Օրինագծի հակառակորդները հայտարարում են, որ փաստաթուղթը խոսքի ազատության դեմ ոտնձգություն է։

Փարիզում ցույցերը վերածվել են անկարգությունների. տեսանյութ