Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքի փողոցներում շրջայց է անցկացրել՝ ծանոթանալով ձնամաքրման աշխատանքների իրականացման որակին ու տնտեսվարողների պարտավորությունների իրականացմանը: Այդ նպատակով նա խոսել է այդ աշխատանքներում ներգրավված տնտեսվարողների հետ:
«Ձեր տարածքով մեկ դուք չեք մաքրել մայթերը ձնից: Ինձ համար դա զարմանալի է: Պիտի խնդրեմ` ուշադիր լինեք: Նաև ասեմ, իմանաք, որ արդեն սկսելու ենք տուգանել»,- իր այցելած կազմակերպություններից մեկի աշխատակցի զրույցում ասել է Մարությանը:
Քաղաքապետարանի տարածած տեսանյութում երևում է, որ Մարությանը բահով մաքրում է մայթերի ձյունը և նույնը անելու հրահանգներ տալիս բանկերի, ռեստորանների ու այլ կազմակերպությունների աշխատակիցներին:
24 միլիոն դրամ՝ գազելներին «պլյոնկա» փակցնելու համար. հետպատերազմական երկրի շքեղ ծախսերը
«Ամեն տնտեսվարող սուբյեկտ իր տարածքը մինչև եզրաքարը, մինչև մայթի ավարտը պետք է մաքրի: Ձմեռը՝ ձնից ու սառույցից: Իսկ ամռանը պետք է կանաչապատում իրականացնի: Սա չի արվում միայն Երևանում, սա արվում է աշխարհի բոլոր քաղաքակիրթ քաղաքներում»,- ասել է Մարությանը:
Երևանի քաղաքապետը շրջայցի ընթացքում զրուցել է նաև երևանցիների հետ, լսել նրանց կարծիքները կատարվող ու չկատարվող աշխատանքների մասին:
Երևանի քաղաքապետարանը 2021-ին ոչ թե 100 նոր վերելակ կտեղադրի, այլ 300