«Եռաբլուրի» դիմաց վթար է տեղի ունեցել. 1 մարդ մահացել է, 4-ին հիվանդանոցներ են տեղափոխել

Իրավապահները պարզում են մահացածի և տուժածների ինքնությունը: Վթարի պատճառը սառած ճանապարհն է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Սյունիքում մեկ օրվա ընթացքում 2–րդ մեքենան է գլորվել ձորը, վարորդը տեղում մահացել է

«Ժամը 20:30-ի սահմանում Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի կամարի դիմաց, ճանապարհը մերկասառույցից չմշակելու հետևանքով ճակատ-ճակատի բախվել են «Toyota Camry» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ մեքենան գլորվել է ձորը, ուղևորներից մեկը տեղում մահացել է

Ըստ կայքի` ճանապարհն ամբողջովին սառած է, և աղ ցանող բրիգադը վթարից միայն 20 րոպե անց է ժամանել ու սկսել ճանապարհը աղ ու ավազով մշակել։

Արարատի մարզի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվել