ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Այսօր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում՝ Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումից հետո, տղաներից մեկն իր սիրելիին ամուսնության առաջարկ է արել։ Տեսանյութը հրապարակվել է թանգարանի Facebook–յան էջում։
«Այսօր Թանգարանում սերն էր տիրում. Սուրբ Սարգիս տոնին նվիրված`վերադարձ ինքնությանը միջոցառման ուղիղ հեռարձակումն ավարտվեց ամուսնության անակնկալ առաջարկությամբ: Սամվել Խաչատրյանը և Անի Սիմոնյանը շուտով ընտանիք կկազմեն: Մի բարձի ծերանաք ու յոթ որդով սեղան նստեք»,– տեսանյութին կից գրված է թանգարանի էջում:
Տեսանյութն այժմ ակտիվ տարածվում է սոցցանցերում։ Բոլորը զույգին երջանկություն են մաղթում։
Գագարինայի նախկին ամուսինը հիշել է իր հայկական արմատներն ու հրապարակել Արարատի լուսանկարը
Հավելենք, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն կնշվի հունվարի 30-ին: