Կաթողիկոսը որոշ զինվորականների Հայոց եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան է հանձնել

Բանակի օրվա առիթով կատարվել է հանրապետական մաղթանք։ Պարգևատրվել են նաև որոշ հոգևորականներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ այսօր  Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք։ Հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Կաթողիկոսը որոշ զինվորականների Հայոց եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան է հանձնել

Նշվում է, որ արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:

Հանրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվել է պարգևաբաշխություն:

Կաթողիկոսը որոշ զինվորականների Հայոց եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան է հանձնել

Արցախյան պատերազմում ցուցաբերած խիզախության համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայոց Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան հանձնել է ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ  զինծառայողներ կապիտան Շանթ Հայրապետյանին, լեյտենանտ Գևորգ Կարապետյանին, կրտսեր սերժանտ Հովհաննես Գևորգյանին և շարքային Արամ Միդեյանին։

Կաթողիկոսը որոշ զինվորականների Հայոց եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան է հանձնել

Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով Արցախի Հանրապետությունում ծավալած պատերազմական գործողություններին ակտիվ մասնակցելու համար մի շարք եկեղեցականներ արժանացել են նախարարության պարգևների:

Կաթողիկոսը որոշ զինվորականների Հայոց եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան է հանձնել

Պարգևաբաշխությունից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամն է  փոխանցել ներկաներին։