Գևորգ Լոռեցյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Լոռեցյանը 2019թ․ հունիսի 4-ից լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կմնա կալանքի տակ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, այսօր մերժել է Գևորգ Լոռեցյանի նկատմամբ 2 մլն ՀՀ դրամի չափով գրավ կիրառելու մասին պաշտպանի միջնորդությունը։

Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ

Գործով մեղադրող դատախազն առարկել է միջնորդության դեմ, նշելով, որ այն ենթակա է մերժման։

Նշենք, որ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը հայտարարել էր, որ քննությանը խոչընդոտելու ռիսկը բացակայում է, և իր պաշտպանյալը գործով վկաներին անգամ դեմքով չի ճանաչում։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Լոռեցյանը 2019թ․ հունիսի 4-ից լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» եւ «Էլիտ Սպրտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։

Բոլորիս վրա կան նման գործեր. դատարանը քննում է ՀՀԿ–ական Վահրամ Բաղդասարյանի կալանքի հարցը