2022 թվականի և դրան հաջորդող տարիների տնտեսական ընթացքը կախված է լինելու 2021-ից. Փաշինյան

Վարչապետը տնտեսական գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է կոնկրետ առաջարկներ ներկայացնել տնտեսության աշխուժացման, առկա խնդիրների լուծման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունում շարունակվում են 2022թ.-ի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի, ինչպես նաև 2022-2024 թթ.-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) շուրջ քննարկումները:

Նորակառույց բնակարանները վաճառում են մի գնով, ՊԵԿ-ին այլ գին են ներկայացնում. պաշտոնյա

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խորհրդակցության ընթացքում արծարծվել են պետական մարմինների կողմից բյուջետային հայտերի ներկայացման հարցը, բյուջետային հատկացումների չափաքանակների, ոլորտային առաջնահերթությունների և ծախսերի մոտեցումը, ինչպես նաև տնտեսական աճի, ներդրումների խթանման, ընթացիկ ու կապիտալ ծախսերի վերաբերյալ կանխատեսումները:

Պետք է տնտեսական նոր խնդիրներ ձևակերպենք և լուծենք. Փաշինյանը` Ճանապարհային քարտեզի մասին

Վարչապետը նշել է, որ 2022 թվականի, ինչպես նաև դրան հաջորդող տարիների տնտեսական ընթացքը կախված է լինելու 2021 թվականին հարկային վարչարարության, ծախսարդյունավետության, տնտեսական զարգացման և ֆինանսական կայունության ուղղությամբ աշխատանքների որակից ու կատարողականից:

Փաշինյանի խոսքով՝ նշված բաղադրիչների ապահովման էական ներուժ կա, և պետք է հետևողական աշխատանք կատարել: Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ներկայացնել կոնկրետ առաջարկներ այս ուղղություններով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ստորագրել է հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման հուշագիր