Վարչապետը տեսակցել ու զրուցել է 70 օր կորած, հետո գտնված զինծառայողների հետ. տեսանյութ

Տղաները վարչապետի են ներկայացրել իրենց ծրագրերը։ Մեկը պլանավորում է Ամերիկյան համալսարան ընդունվել, մյուսը` ծրագրավորման դասերի գնալ։
Sputnik

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հոսպիտալում տեսակցել է 70 օր կորած, ապա գտնված զինծառայողներին ։ «Ո՞նց ա տրամադրությունը» հարցին զինծառայողների մեծ մասը պատասխանել էր` մարտական։  

Հոր ձայնը լսվել է. 70 օր անց գտնված Նիկոլայը ծնողներից թաքուն էր ՀՀ քաղաքացիություն ստացել

Տղաները վարչապետին են ներկայացրել իրենց ծրագրերով։ Մեկը պլանավորում է  Ամերիկյան համալսարան ընդունվել, մյուսը` ծրագրավորման դասերի գնալ։

Փաշինյանը տղաներին նվիրել է ժամացույցներ և իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը։

Հիշեցնենք, դեկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ ավելի քան 70 օր անհետ կորած համարված վեց զինծառայողներ ողջ են գտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում։ Նրանց անուններն են` Արսեն Այվազյան, Դավիթ Սահակյան, Նիկոլայ Ստեփանյան, Արթուր Հարությունյան, Արման Արմաղանյան, Ռուսլան Թումանյան։