«Մասնակցելու ենք և կրելու ենք». Քոչարյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին

Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, երկրորդ նախագահը շեշտեց, որ կիսում է նրանց դիրքորոշումը ՀՀ ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա արտահերթ ընտրություններին՝ իր քաղաքական թիմով: Այս մասին նա հայտարարեց այսօր հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում:

«Մասնակցելու ենք և կրելու ենք»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ դրա համար ունի քաղաքական թիմ, հետևորդներ ու անհրաժեշտ գործիքակազմ:

Այս մարդիկ այնքան ծնկի իջած են, որ չեն կարող պայքարել մեր գերիների համար. Քոչարյան

Իսկ թե ինչու մինչև հիմա ակտիվություն չի դրսևորել ՀՀ գործող իշխանոթյան դեմ պայքարում, Քոչարյանը մեկնաբանեց` որ չի ցանկացել իշխանությունների հնարավորություն տալ իր վերադարձով վախեցնել թիմակիցներին:

«Ես ինձ հեռու պահեցի այդ գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի այդ 20-30 պատգամավորներին վախեցնելու համար»,- ասաց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, երկրորդ նախագահը շեշտեց, որ կիսում է նրանց դիրքորոշումը ՀՀ ժամանակավոր կառավարություն ստեղծելու ու արտահերթ ընտրություններ կազմակերպելու առումով, հատկապես, որ ժամանակավոր կառավարության ղեկավարը չի մասնակցելու ընտրություններին՝ հնարավոր չարաշահումներ թույլ չտալու համար:

Ի՞նչ մտավախություններ ունի Ռոբերտ Քոչարյանը ճանապարհների ապաշրջափակման հեռանկարից

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ժամանակավոր` ազգային համաձայնության կառավարության վարչապետի միասնական թեկնածու են առաջարկում Վազգեն Մանուկյանին։

Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան

Իշխանությունը, սակայն, այդ տարբերակին համաձայն չէ։ Նրանք առաջարկում են միանգամից գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։