Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունիում». տեսանյութ

Հայրենիք են վերադարձել 5 գերիներ, նրանց ուղեկցել է ռուսական զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը։
Sputnik

Այսօր Ադրբեջանից հայրենիք են վերադարձել ևս 5 գերիներ։ Նրանք Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում։ Գերիներին ուղեկցել է ռուսական զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ 

Նշենք, որ 62 զինծառայողների դեմ քրեական գործեր են հարուցված Ադրբեջանում։ Քրեական մեղադրանքները բարդացրել են զինծառայողների վերադարձման գործընթացը, բայց այն, որ առաջին խումբը արդեն Հայաստանում է, նշանակում է` գործընթացը առաջ է գնում։

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող է գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։