«Քաղաքացիական պայմանագիրը» Երևանի քաղաքապետից դիմում չի ստացել

Հայաստանյան մամուլում ու սոցկայքերում տարածված լուրերի համաձայն՝ Հայկ Մարությանը որոշել է հեռանալ հարազատ կուսակցությունից ու քաղաքապետի պաշտոնից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում Հայկ Մարությանից դիմում չեն ստացել:

Գիտե՞ս՝ Ձմեռ պապն ինձ գործի բերեց. Մարությանը փորձում է բարձրացնել բոլորի տրամադրությունը

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին իշխող կուսակցության գրասենյակից՝ ի պատասխան Երևանի քաղաքապետի՝ կուսակցությունից հեռանալու մասին հարցի:

Այսօր մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է հեռանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Ըստ լուրերի, նա հունվարի վերջին նաև քաղաքապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացնելու:

Հիշեցնենք՝ Հայկ Մարությանն Ամանորից հետո արձակուրդ էր վերցրել մինչև հունվարի 22-ը:

Ի դեպ, Հայկ Մարությանը պարբերաբար արձակուրդում էր գտնվել նաև 2020թ-ի ընթացքում: Դրանցից վերջինը 2020թ-ի նոյեմբերի վերջին էր, երբ հայտարարվեց, որ քաղաքապետը վարակվել է կորոնավիրուսով։

Այսքան տեխնիկայի դեպքում դժվար է երևակայել, որ վիճակը Երևանում կլիներ կաթվածային. Խաժակյան