Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանը բացում է օդային սահմանը, բայց կա մեկ պայման

Համապատասխան փոփոխությունը ներառվել է 2020 թվականի մարտի 16-ի ՌԴ կառավարության որոշման մեջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները Հայաստանից և Բելառուսից կարող են առանց խոչընդոտների օդային ճանապարհով հատել ՌԴ սահմանը՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում: Համապատասխան փոփոխությունը մտցվել է 2020 թվականի մարտի 16-ի ՌԴ կառավարության որոշման մեջ:

Հայաստանն ու Ռուսաստանը կվերացնեն ելքի և մուտքի փոխադարձ արգելքները. Մհեր Գրիգորյան

Ավելի վաղ` հունվարի 21–ին, «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության հետ հավանաբար կանոնավոր չվերթերը կվերականգնվեն:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը կասեցվեց 2020–ի մարտին կորոնավիրուսի համավարակի հետ կապված։

Բացառություն կազմեցին քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով կազմակերպվող հատուկ չվերթերը։

Վրաստանը փետրվարի 1-ից կվերականգնի կանոնավոր ավիահաղորդակցությունը