Նիդեռլանդներում կորոնավիրուսային միջոցառումների դեմ բողոքի հետևանքները` լուսանկարներում

Sputnik

Նիդեռլանդներում ցուցարարները հանդես են գալիս երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 4:30-ը պարետային ժամ սահմանելու դեմ (այն գործում է մինչև փետրվարի 9-ը): Սա առաջին անգամն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ո՛չ բժիշկների նախազգուշացումները, ո՛չ տուգանքները չեն կանգնեցնում ցուցարարներին։

«Կաթվածաբեր» պատվաստանյութը. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարել Pfizer–ով

Հարյուրավոր մարդիկ մեքենաներ ու խանութներ են վառում ու ջարդուփշուր անում Ամստերդամում, Հաագայում, Ռոտերդամում, Զվոլեում և այլն։ Որոշ դեպքերում բողոքի ակցիաներն ուղեկցվել են ոստիկանների վրա հարձակմամբ՝ քարերի և հրատեխնիկայի օգտագործմամբ, որոշ ցուցարարներ կոտրել են ցուցափեղկերը և թալանել խանութները, ավերել կանգառները:

Անհայտ անձինք նաև կամուրջ են պայթեցրել Amsterdam-Noord թաղամասում։

Ցնցող տեսանյութ է հրապարակվել Twitter-ում։ Այնտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ հեծանվային կամրջի վրա վառելանյութով տարաներ հրկիզում, հեռու փախչում, ապա հետևում պայթյունին։

​​Ցուցարարներին մահակներով ու ջրցան մեքենաներով ցրելու անհաջող փորձերից հետո գործի է դրվել արցունքաբեր գազ։ Սկսվել են խիստ ձերբակալություններ՝ հատուկ ջոկատայինների ներգրավմամբ։ Երեկոյան անկարգությունների ընթացքում ոստիկանություն է տարվել ավելի քան 150 մարդ։

Կառավարությունը քննարկել է պարետային ժամ սահմանելու հարցը

Նիդեռլանդների տարբեր քաղաքներում անկարգություններն ընթանում են արդեն երրորդ օրն անընդմեջ։ Դրանց հիմնական մասնակիցները ագրեսիվ տրամադրված երիտասարդներն են։ Ոստիկանությունը վստահ է՝ լոքդաունը գլխավոր պատճառը չէ։ Երկրում փակ են դպրոցները, ռեստորանները, չեն աշխատում գնացքները։

1 / 14
Այրվող մեքենա՝ Նիդեռլանդներում հակակորոնավիրուսային միջոցառումների դեմ բողոքի ցույցերից հետո
2 / 14
Շներով ոստիկանները՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սահմանված սահմանափակումների դեմ բողոքի ակցիայի ժամանակ (24 հունվարի, 2021թ.), Ամստերդամ
3 / 14
Արագ սննդի ռեստորանի ցուցափեղկը փշրել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սահմանված սահմանափակումների դեմ բողոքի ակցիայի ժամանակ (25 հունվարի, 2021թ.) Ռոտերդամ
4 / 14
Ոստիկանն անցնում է փողոցում վառված խարույկի կողքով՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սահմանված սահմանափակումների դեմ բողոքի ակցիայի ժամանակ (24 հունվարի, 2021), Ամստերդամ
5 / 14
Հրշեջը հանգցնում է պարետային ժամի սահմանման դեմ բողոքի ցույցերի ընթացքում հրկիզված կոնտեյները (25 հունվարի, 2021թ.). Ռոտերդամ
6 / 14
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սահմանված սահմանափակումների դեմ բողոքի ակցիայի մասնակից (24 հունվարի, 2021թ.). Ամստերդամ
7 / 14
Խանութի կոտրված ցուցափեղկեր՝ COVID-միջոցառումների դեմ բողոքի ցույցերից հետո
8 / 14
Ոստիկանությունը ամբոխը ցրելու համար ջրցաններ է օգտագործում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սահմանված սահմանափակումների դեմ բողոքի ակցիայի ժամանակ(24 հունվարի, 2021թ.). Ամստերդամ
9 / 14
Ցույցի մասնակիցները՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սահմանված սահմանափակումների դեմ բողոքի ակցիայի ժամանակ(24 հունվարի, 2021թ.). Ամստերդամ
10 / 14
Բողոքի ակցիա՝ ընդդեմ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար հաստատված սահմանափակումների (24 հունվարի, 2021թ.). Նիդեռլանդներ
11 / 14
Բողոքի ակցիա՝ ընդդեմ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար հաստատված սահմանափակումների (24 հունվարի, 2021թ.). Նիդեռլանդներ
12 / 14
Ոստիկանությունը ամբոխը ցրելու համար ջրցաններ է օգտագործում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սահմանված սահմանափակումների դեմ բողոքի ակցիայի ժամանակ (24 հունվարի, 2021թ.). Ամստերդամ
13 / 14
Ոստիկանությունը ամբոխը ցրելու համար ջրցաններ է օգտագործում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սահմանված սահմանափակումների դեմ բողոքի ակցիայի ժամանակ (24 հունվարի, 2021թ.). Ամստերդամ
14 / 14
Նիդեռլանդներում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սահմանված սահմանափակումների դեմ բողոքի ակցիայի մասնակից