ՄաքԳրեգորը կես տարով զրկվել է մարտերին մասնակցելու իրավունքից

Նրան արգելվել է մրցահարթակ դուրս գալ բժշկական նկատառումներից ելնելով. մարզիկի մոտ աջ մեծոլոքային ու փոքրոլոքային ոսկրերի վնասվածք է կասկածվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը 180 օրով զրկվել է մարտերին մասնակցել իրավունքից ամերիկացի Դասթին Պորյեի կողմից նոկաուտի ենթարկվելուց հետո, հայտնում է MMAJunkie պարբերականը։

Ծառուկյանը «Մարտիկների կղզի» կմեկնի․ հայտնի է նրա հակառակորդի անունը

Նրան արգելվել է մրցահարթակ դուրս գալ բժշկական նկատառումներից ելնելով. մարզիկի մոտ աջ մեծոլոքային ու փոքրոլոքային ոսկրերի վնասվածք է կասկածվում։

Քոնորը նոկաուտով պարտություն է կրել հունվարի 24-ին Աբու Դաբիի «Մարտիկների կղզում» տեղի ունեցած մրցամարտի երկրորդ ռաունդում։

Մրցակիցներն առաջին անգամ հանդիպել էին 2014-ին։ Այն ժամանակ Մաքգրեգորը ամերիկացուն նոկաուտի էր ենթարկել առաջին ռաունդում։

Ավելի վաղ 32-ամյա իռլանդացին հայտարարել էր, որ մտադիր չէ կանգ առնել, ու առջևում բազմաթիվ հերաքրքրական մարտեր են սպասվում։

Քոնոր ՄաքԳրեգորը 3-րդ անգամ հայտարարեց կարիերայի ավարտի մասին. այս անգամ` ինչո՞ւ