Սոցիալական աջակցության ինչ տարբերակներ կան պատերազմից տուժածների համար

Ուղեցույցում պարզաբանված է նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունն ու դիմելու տարբերակները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է, որ սոցիալական աջակցության ինչ տարբերակներ կան պատերազմի հետևանքով տեղահանված մեր հայրենակիցների համար:

Ով ինչ ստացավ պատերազմից հետո. նախկին փոխվարչապետը վերլուծել է պատճառներն ու հետևանքները

Նա թողարկել է Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվական ուղեցույցը, որը նախատեսված է պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված մարդկանց համար:

«Այն պատրաստվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի մեր գործընկերների հետ համագործակցությամբ։ Ուղեցույցում մանրամասն ներկայացված են պետության սոցիալական աջակցության ծրագրերը, միջոցառումներից օգտվելու նախապայմաններն ու դիմումների լրացման ձևն ու ժամկետները»,–գրել է Թաթոյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ ուղեցույցում պարզաբանված է Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունն ու դիմելու տարբերակները։

Աջակցության տարբերակների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Արցախում նոր նախարարություն է ստեղծվում․ նախագահը հրամանագիր է ստորագրել

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել 50 հազարից ավելի տեղահանված արցախցի։