ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Կորոնավիրուսային վարակը տարբեր կերպ է ազդում տարբեր ռասայական պատկանելության մարդկանց վրա։ Նման եզրակացության են հանգել Լոնդոնի Մարիա թագուհու անվան համալսարանի և Barts Health NHS Trust հիմնադրամի գիտնականները։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ Open պորտալում: Գիտնականները օգտագործել են 16 տարեկանից բարձր 1737 կորոնավիրուսով վարակված հիվանդների տվյալները։
Նրանցից 538-ը Ասիայից էին, 340-ը՝ սևամորթներ և 707-ը՝ սպիտակամորթներ։ Վարակվածներից 511–ը մահացել են։
Գիտնականները հայտնաբերել են, որ ասիացիներն ու սևամորթներն ավելի հաճախ են վերակենդանացման բաժանմունք ընկել, քան սպիտակները։
«Ասիական ծագման և սևամորթ հիվանդների մոտ նկատվել է ավելի բարձր մահացության վտանգ COVID-19-ով վարակվելու դեպքում։ Նրանց մոտ նկատվում է անհամաչափ բարձր վաղաժամ մահ COVID-19-ից», - ասված է եզրակացության մեջ:
«Բացեք երկիրը»․ Թբիլիսիում բողոքի ակցիա է կորոնավիրուսային սահմանափակումների դեմ
Ավելի վաղ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները պարզել էին, որ COVID-19-ը ծանր են տանում արյան մեջ միտոխոնդրիալ ԴՆԹ-ի մակարդակի բարձրացում ունեցողները։