Օդի ջերմաստիճանը կբարձրանա, սակայն ձմեռը չի շտապում հեռանալ. եղանակի տեսություն

Օթերևութաբանների կանխատեսումների համաձայն` օրեր անց արդեն իսկ 0-ից ցածր ջերմաստիճանի փոխարեն + ենք ունենալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության տարածքում եղանակը մի փոքր կմեղմանա, սակայն ձմեռը չի շտապում հեռանալ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Հանրապետության տարածքում հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 5-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, սակայն ձմեռը չի շտապում հեռանալ. եղանակի տեսություն

Ինչ վերաբերում է մայրաքաղաք Երևանին, ապա հունվարի 24-28-ն այստեղ սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևանում այսօր ջերմաստիճանը կշարունակի մնալ բացասականի սահմանում`ցերեկը կլինի -4...-6 աստիճան, գիշերը` -15...-17։

«Սուրենյան ջան, ազգի կոմունալները հասել են եսիմ ուր». Աշոցքում -35 աստիճան ցուրտ է եղել