Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է

Ճանապարհին կուտակվել են ավելի քան 100 ավտոմեքենաներ։ Իրականացվում են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ է Գորիս-Տաթև ճանաապարհը։ Պատճառը բուքն է և ձյունը։

Ճանապարհին կան 100-ից ավելի կուտակված ավտոմեքենաներ։ Այժմ իրականացվում են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքներ։

Հայտնի է` որ ըմպելիքն է ժամանակավորապես «քնեցում» կորոնավիրուսը

Մերկասառույց է Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին։

ՀՀ տարածքում կան նաև այլ փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

127 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Ռուսական կողմում կա 1000-ից ավելի կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։