Բրազիլիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են ֆուտբոլիստներ

«Պալմաս» ֆուտբոլային ակումբը երկուշաբթի օրը թիմը պետք է հանդիպում ունենաեր «Վիլա-Նովա» ակումբի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Բրազիլական «Պալմաս» ակումբի նախագահն ու 4 ֆուտբոլիստներ զոհվել են մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է Pledgetimes կայքը:

«Լուզիմանգես» օդանավակայանի մոտակայքում ինքնաթիռը վայր է ընկել օդ բարձրանալուց անմիջապես հետո: Օդաչուից բացի ինքնաթիռում եղել են «Պալմասի» նախագահ Լուկաս Մեյրան, ֆուտբոլիստներ Գիլերմե Նոեն, Ռանուլեն, Մարկոս Մոլինարին ու Լուկաս Պարեդեսը: Բոլորը մահացել են։

Երկուշաբթի օրը թիմը պետք է հանդիպում ունենար «Վիլյա-Նովա» թիմի հետ: Խաղը հետաձգվել է։