«Առանց Նիկոլ Հայաստան». Երևանում բողոքի ավտոերթ էր. տեսանյութ

Հանրապետության հրապարակ են բերվել մեծաքանակ ոստիկանական ուժեր։ Մի շարք վարորդների նկատմամբ արձանագրություն կազմվեց` ազդանշան միացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր բողոքի ավտոերթ են իրականացնում Երևանում։ Ավտոմեքենաների ապակիներին փակցված է «Նիկոլ Դավաճան», «Նիկոլ, հեռացիր» գրառումները, իսկ մեքենաներից դուրս հայոց եռագույնն է։

«Առանց Նիկոլ Հայաստան». Երևանում բողոքի ավտոերթ էր. տեսանյութ

Մի շարք փողոցներով պտտվելուց հետո երթի մասնակիցները Ամիրյանով փորձեցին մտնել Հանրապետության հրապարակ։ Սակայն այստեղ ոստիկանությունը արգելեց նրանց հրապարակում մեքենաներով պտույտ գործել։

Ավտոարշավի մասնակիցները փորձեցին ոստիկաններից ճշտել` ինչու են իրենց արգելում մտնել հրապարակ և ինչու խոչընդոտում երթի իրականացմանը։

«Արձանագրենք, որ ոստիկանությունն առանց հիմքի սահմանափակում է մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ 

«Հիմք կա,–պատասխանեց Երևանի փոխոստիկանապետը` նշելով, որ խաթարում են այլոց իրավունքները։  Բանակցություններից հետո ոստիկանությունը բացեց ճանապարհը, և երթի մասնակիցները պտտվեցին Հանրապետության հրապարակով։

Ինչո՞ւ Փաշինյանն այդքան չի սիրում Շուշին. Սարգսյանը` վարչապետի աղմկոտ հայտարարության մասին

Մի շարք վարորդների նկատմամբ արձանագրություն կազմվեց` ազդանշան միացնելու համար։

Նշենք, որ Հանրապետության հրապարակ են բերվել մեծաքանակ ոստիկանական ուժեր։