Ալեքսանդր Կարապետյանը «Տամբով» ակումբից կտեղափոխվի «Արարատ–Արմենիա»

Այս խաղաշրջանում 33-ամյա հարձակվողը «Տամբովի» կազմում 16 հանդիպում է անցկացրել ու դարձել 3 գոլի հեղինակ։ Անցած խաղաշրջանում նա հանդես էր գալիս «Սոչիի» կազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կլքի ակումբն ու կտեղափոխվի «Արարատ–Արմենիա»։ Տեղեկությունը հայտնում է Sports24–ը։

Սուքիասյանները նվաճում են Ավստրիան. Երվանդը լավագույն հարձակվող է, Դավիթը` դարպասապահ

Աղբյուրի տվյալներով` 33-ամյա հարձակվողը շուտով Հայաստանի չեմպիոնի հետ պայմանագիր կստորագրի։

Այս խաղաշրջանում Կարապետյանը «Տամբովի» կազմում 16 խաղ է անցկացրել ու դարձել 3 գոլի հեղինակ։ Անցած խաղաշրջանում նա հանդես էր գալիս «Սոչիի» կազմում։

Ալեքսանդր Կարապետյանը ծնվել է Թբիլիսիում և մինչև 11 տարեկանն ապրել Վրաստանում։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, որտեղ Ալեքսանդրը սկսել է զբաղվել ֆուտբոլով երկրորդ Բունդեսլիգայի ակումբի դպրոցում։

Սկզբում Կարապետյանը հանդես է եկել Գերմանիայի ցածր դիվիզիոնների ակումբների կազմում, այնուհետև տեղափոխվել Լյուքսեմբուրգի առաջատար ակումբներ` այնտեղ խաղալով 2012 թվականից մինչև վերջերս` «Սոչի» տեղափոխվելը։

2014 թվականից նա ներգրավվում է Հայաստանի հավաքականի խաղերում։

Արման Ծառուկյանը UFC 257 մրցաշարում հաղթել է Մեթ Ֆրեվոլային. տեսանյութ