Ողբերգական վթար Գյումրիում. փրկարարներն այրված մեքենայից ռուս զինծառայողի դի են հանել

«Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը ՌԴ քաղաքացի է եղել, բախվել է կայանած կցորդիչին և բռնկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այս գիշեր Շիրակում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 1996-ին ծնված երիտասարդ է մահացել։

Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են

«Հունվարի 23-ին` ժամը 03:43-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Լ. Խ., ծնված 1996 թ․, ՌԴ քաղաքացի) բախվել է կայանած կցորդիչին և բռնկվել»,–գրված է հաղորդագրության մեջ։

Հրդեհը մարվել է ժամը 04:15-ին, այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին:
shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ Լ․ Խ.-ն ծառայում էր Գյուրիում տեղեկայված ՌԴ ռազմաբազայում։

Գազի բալոններով մեքենաների վարորդներին նոր «փորձություն» է սպասում