ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Աշխարհահռչակ ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը մահացել է։ Այս մասին տեղեկանում են Twitter-ում լրագրողի պաշտոնական էջից։
Լարի Քինգը 87 տարեկան էր։ Նա մահացել է Լոս–Անջելեսի հիվանդանոցներից մեկում։
2012 թվականի հուլիսից նա վարում է Larry King Now ծրագիրը Hulu կայքում և RT America հեռուստաալիքով։
Լարի Քինգը հայտնի է CNN-ում 1985-2010թթ. իր աշխատանքով։ Նա հարցազրույցներ է անցկացրել հայտնի քաղաքական գործիչների, գործարարների և այլ հանրահայտ մարդկանց հետ Larry King Live թոք շոուում:
Դու երբեք մենակ չես լինի. մահացել է ֆուտբոլային աշխարհում հայտնի երգիչ Ջերի Մարսդենը
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին հայտնի էր դարձել, որ Քինգը հոսպիտալացվել է, նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։ Նա շաքարային դիաբետ ուներ, ինչպես նաև սրտի խնդիրներ։